11 հունվարի 2018 - 15:01 AMT
ՄԻԵԴ-ը բավարարել է Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի

Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը հունվարի 11-ին հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով բավարարել է ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի:

ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականին`փողերի լվացման կասկածանքով։ Նույն թվականին դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Արզումանյանն ազատ էր արձակվել 2007-ի սեպտեմբերին և դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր կալանավորման որոշումը:

ՄԻԵԴ-ն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում է արձանագրել:

Եվրոպական դատարանի վճռով ՝ Հայաստանի կառավարությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Ալեքսանդր Արզումանյանին կվճարի €2000, ևս €500` դատական ծախսերի փոխհատուցման համար: