ՈւԵՖԱ պաշտոնական կայքում ավարտվել է քվեարկությունը, որի ժամանակ ընթերցողներն ընտրել են ֆուտբոլիստներին, որոնք արժանի են տեղ գրավել 2017-ի թիմում: Քվեարկության արդյունքում խորհրդանշական հավաքականում «Ռեալի» 5 խաղացող է ընդգրկվել:
Դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»)
Պաշտպաններ՝ Դանի Ալվես («ՊՍԺ»), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»):
Կիսապաշտպաններ՝ Քևին դե Բրեյնե («Մանչեսթեր Սիթի»), Թոնի Քրոոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ՝ «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»):
Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), հայտնում է championat.com-ը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ևս ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմի հավակնորդների ցանկում էր, սակայն վերջնական ցուցակում չի ընդգրկվել:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում: