12 հունվարի 2018 - 11:31 AMT
«Ջրի ձևը»՝ Կինոքննադատների մրցանակի հաղթող

Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (Shape of Water) ֆիլմը Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում տեղի ունեցած «Քննադատների ընտրության կինոմրցանակ» (Critics' Choice Awards 2018) կինոմրցանակաբաշխությունում լավագույն ֆիլմ է ճանաչվել: Այս մասին գրում է ամերիկայն Deadline կայքը:

Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար լավագույն ռեժոսոր էր ճանաչվել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությանը:

Ֆիլմը ռեկորդային թվով մրցանակի է արժանացել երեկոյի ընթացքում, իսկ Գիլյերմո դել Տորոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

Լավագույն դերասան է ճանաչվել Գերի Օլդմանը` «Ամենամութ ժամը» (Darkest Hour) ֆիլմից, լավագույն դերասանուհի՝ Ֆրենսիս Մքդորմանդը «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմից:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյա», I, Tonya):

Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասան է ճանաչվել Յուվեն Մքգրեգորը («Ֆարգո», Fargo), Նիկոլ Քիդմանը («Մեծ փոքր ստեր», Big Little Lies) հաղթել է «Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Լավագույն թոք շոու» անվանակարգում հաղթել է Jimmy Kimmel Live! հաղորդումը: