Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է «Ձևափոխված ածխածին» սերիալի նոր թրեյլերը: Սերիալը պատմում է իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են XXIV դարում: Այդ ժամանակվա տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել մարդկային գիտակցությունը թվային կրիչների վրա և փոխանցել մի մարմնից մյուսին: Գլխավոր հերոսը նախկին զինվոր Տակեշի Կովաչն է, որն, արթնանալով, հայտնաբերում է, որ իրեն «ներբեռնել են» այլ մարդու մարմնի մեջ:
Ֆիլմի բոլոր 10 սերիաները Netflix-ը կցուցադրի փետրվարի 2-ից:
Սերիալի պիլոտային սերիայի ռեժիսորն է Միգել Սապոչնիկը, որը նկարահանել է «Գահերի խաղի» 5-րդ եթերաշրջանի հանրահայատ «Ապօրինի զավակների ճակատամարտը», գրում է birdinflight.com-ը:
Սերիալում նկարահանվել են Յուել Քիննամանը, Ռենե Էլիզ Գոլդսբերին, Ջեյմս Պյորֆոյը, Քրիստին Լեմանը: Սցենարը գրել է Լաետա Կալոգրիդիսը, որը հայտնի է Մարտին Սկորսեզեի «Անիծյալների կղզին» ֆիլմի վրա աշխատանքով:
«Ձևափոխված ածխածին» սերիալը համարվում է ամենաթանկարժեքը Netflix-ի պատմության մեջ՝ էպիզոդներից յուրաքանչյուրի նկարահանման համար ընկերությունը ծախսել է 6-7 մլն դոլար: