12 հունվարի 2018 - 16:35 AMT
Լրագրող Մուխթարլին Բաքվում 6 տարով կազատազրկվի

Բաքվի Բալակենի շրջանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող Աֆղան Մուխթարլիին: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Նեմաթ Քերիմլին:

Meydan.tv-ի լրագրողին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից և տեղափոխել Բաքու:

Դատախազը 8 տարվա ազատազրկում էր պահանջել լրագրողի համար: Փաստաբանը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկվելու է, հայտնում է contact.az-ը:

Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար:

2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն):