15 հունվարի 2018 - 17:29 AMT
LA Times-ի լրագրողը գիրք է գրել Քըրք Քրքորյանի մասին

Փետրվարի 1-ին Los Angeles Times պարբերականի լրագրող Վիլյամ Րեմփելը ԱՄՆ-ի Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայում կներկայացնի իր գիրքը՝ նվիրված հայազգի միլիարդատեր, բարեգործ Քըրք Քրքորյանին: Այս մասին գրում Masis Post պարբերականը:

«Խաղացողը. ինչպես առանց գրոշ Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» (The Gambler: How Penniless Dropout Kirk Kerkorian Became the Greatest Dealmaker in Capitalist History) վերնագրով գրքում հեղինակը ներկայացնում է Քրքորյանի կենսագրությունը, ներկայացնում նրան որպես համարձակ օդաչու, կինոմագնատ և ամերիկայի պատմության ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկը, ով փոխել է Հուլիվուդն ու Լաս Վեգասը:

Քըրք Քրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսին: Նա ԱՄՆ-ի ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտի առաջատարներից էր: 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում`Հայաստանի ազգային հերոս։