16 հունվարի 2018 - 11:59 AMT
ՊՆ խոսնակ. 2018-ին բանակի համազգեստի գործվածքը կփոխվի

2018 թվականից Հայաստանի զինված ուժերում զինծառայողների համազգեստը կկարվի նոր, ավելի որակյալ կտորից: «Շանթ Նյուզ» լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նոր համազգեստի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են:

Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխվում են բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները: Զորքերում փորձարկվել են անցումային մի քանի տարբերակներ։ Առաջիկայում ՊՆ-ն կներկայացնի կոշիկների վերջնական մոդելը: