18 հունվարի 2018 - 11:28 AMT
Տավուշում զինվոր է վիրավորվել. Հանգամանքները չեն հրապարակվում

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկությունը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:.

Նրա խոսքով, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Հովհաննիսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել այն մասին, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը ստացել հրազենային վիրավորում:

«Հանգամանքները հայտնի են, սակայն հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա: