Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։
Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։
«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել է նա։
Նա նշել է, որ Հենրիխը մի քանի անգամ խաղացել է «Արսենալի» դեմ դեռ «Դորթմունդի» կազմում ու հարգում է է ակումբի խաղաոճը, գրում է Express-ը։
Մխիթարյանը ՄՅՈւ-ում անցկացրել է մոտ մեկուկես տարի։ Վերջին ամիսներին, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ, նա խաղային ժամանակ գրեթե չի ստանում։
2009-ին Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալն» իր սիրելի ակումբն է և հույս ունի մի օր խաղալ դրա կազմում։