18 հունվարի 2018 - 17:21 AMT
ՌԴ-ից 200 աղավնի հետ կուղարկվի ՀՀ

Հայաստանից ներմուծված 200 կենդանի աղավնու խմբաքանակը հետ կուղարկվի Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Ռուսաստանյան Mosregtoday լրատվակայքի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը:

Փաստաթղթային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է, որ աղավնիներ ներմուծող կազմակերպությունը գրանցված չէ ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքներ արտահանող և ներմուծող կազմակերպությունների գրանցամատյանում:

Կենդանիները չեն ունեցել նաև անասնաբուժական վկայական, ինչի հետևանքով խմբաքանակը հետ կուղարկվի Հայաստան: