19 հունվարի 2018 - 15:10 AMT
Լևոն Սարգսյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2018 թվականի հունվարի 19-ին տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Լևոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Նիստին ներկա էին Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները (Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 19 անդամից:

Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ընտրվել է միաձայն: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը:

Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը միաձայն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի քարտուղար:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը: Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր նշանակվեց մարտի 6-ը, ասվում է Մատենադարանի պաշտոնական կայքէջում: