Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել է իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետտին: Նրա թեկնածությունը հաստատվել է պաշտոնում հունվարի 22-ին Ստրասբուրգում, որտեղ մեկնարկել է կազմակերպության հունվարյան նստաշրջանը:
Նիկոլետտիի թեկնածությունը միակն էր, այլևս ոչ ոք չէր առաջադրվել պաշտոնի համար, գրում է ՏԱՍՍ-ը:
ԵԽԽՎ նախագահի լիազորությունների ժամկետը 1 տարի է՝ ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ:
Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: