22 հունվարի 2018 - 17:57 AMT
Ստալինյան բռնաճնշումներից զոհված հայերի մասին ժողովածու կհրապարակվի

Հայաստանի ազգային արխիվը 2020 թվականին 4-5 հատորից բաղկացած ժողովածու կհրատարակի ստալինյան բռնաճնշումների հետևանքով զոհված հայերի մասին: Rusarminfo կայքի փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով, արդեն խմբագրվում է առաջին հատորը: Ժողովածուն հրատարակվելու է ռուսերենով:

«Հատորներում ներառվելու են հրամանները և ցուցակները: Պաշտոնապես բռնաճնշումները պատճառաբանվել են պատերազմի դեպքում պետության հնարավոր դավաճաններին չեզոքացնելու անհրաժեշտությամբ: Ես մանկուց երազել եմ բացահայտել այս մարդկանց ճակատագրերը»,- ասել է Վիրաբյանը:

Ռուսերենով կհրատարակվի նաև Առաջին հանրապետության տարիներին թուրքերին դիմադրություն ցույց տված հայ սպաների մասին պատմող հանրագիտարանը: