4 մարտի 2008 - 18:19 AMT
Երեւանում անկարգությունների արդյունքում 50 զոհվածների մասին ասեկոսեները իրականությանը չեն համապատասխանում
Այսօր Հայաստանի Ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը հերքել է լուրերն այն մասին, որ Երեւանում անկարգությունների արդյունքում զոհվածների թիվն անցել է 50-ը: «Ես հավատացնում եմ, որ անկարգությունների ժամանակ զոհվել է 8 մարդ, որոնցից մեկը հանդիսանում է ոստիկանության աշխատակից: Հղի կնոջ մահվան կամ երեխայի մահվան մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Արարատ Մահտեսյանը: Մեկնաբանելով այդ լուրերը` ոստիկանության պետի տեղակալը նկատել է, որ բոլոր այդ լուրերը ուղված են ապակայունացնելու իրադրությունը հանրապետությունում: «Այդ ասեկոսեները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կիրառված կեղտոտ տեխնոլոգիաների արդյունք են»,- նշել է Արարատ Մահտեսյանը: