ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, նա 117 տարեկան է։ Նա ծնվել է 1901 թվականին Իրանում:
Ըստ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի, Բաղդասարյանն այժմ բնակվում է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: Նրա ծննդյան ամիսն ու ամսաթիվն անհայտ են: Բաղդասարյանի հարսներից մեկը 80 տարեկան է:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում։
Եթե հաջողվի պարզել Բաղդասարյանի ծննդյան ամիսն ու ամսաթիվը, նա կարող է համարվել մոլորակի ամենատարեց մարդը: Այս պահի դրությամբ այդպիսին է համարվում իսպանացի Ֆրանցիսկո Նունյես Օլիվերան, որը դեկտեմբերի 14-ին նշեց իր 113-րդ տարեդարձը: