25 հունվարի 2018 - 17:25 AMT
Փորձագետները՝ Մխիթարյանի մասին․ «Հիանալի տրանսֆեր», «բարձրակարգ ֆուտբոլիստ»

Հենրիխ Մխիթարյանը բարձր որակավորում ունեցող ֆուտբոլիստ է, և «Արսենալը» շատ լավ խաղացող է գնել: Sky Sports-ի The Debate նախագծի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը:

Նրա խոսքով, «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանին չհաջողվեց մարզասերներին ցուցադրել իր ողջ ներուժը:

«Նա դեռևս շարունակում է գտնել իր ուղին Անգլիայում, բայց ես հետևել եմ բավականաչափ նրա խաղին՝ տեսնելու համար նրա որակավորումը»,- ասել է նախկին հարձկավողը:

Ռայթը հույս ունի, որ Մխիթարյանը ՄՅՈւ-ից հետո ավելի ընկերական միջավայրում կհայտնվի և կզարգանա: Նա նշել է նաև, որ հայ ֆուտբոլիստի տարնսֆերն «Արսենալ» հիանալի գործարք էր:

Metro-ի փոխանցմամբ, «Արսենալի» ավագ Փեր Մերտեզակերն ասել է, որ Մխիթարյանն ունի բոլոր պայմանները հաջության հասնելու համար:

London Sports-ի թղթակից Թոմ Վիլյամսն ասել է, որ 2015-2016 թվականների մրցաշրջանում Մխիթարյանի խաղային վիճակագրությունը պաշտպանում է նրա՝ հաղթող լինելու հավակնությունները :

Manchester Evening News-ի մարզական թղթակիցԷլիս ՄկՔիգանէլ ասել է, թե Մխիթարյանը երբեք էլ չի համապատասխանել ՄՅՈՒ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոճին:

«Մխիթարյանն ինտրովերտ է, իսկ Մոուրինյոն այն մարզիչներից է, որոնք սիրում են աշխատել էքստրովերտների հետ», - ասել է նա: