29 հունվարի 2018 - 19:05 AMT
ԶԼՄ. Իբրահիմովիչը մտադիր է ՄՅՈւ-ից ամերիկյան ակումբ հեռանալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է ակումբից Լոս Անջելեսի «Գալաքսի» հեռանալ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերից հետո: Այս մասին գրում է բրիտանական Мetro-ն:

Աղբյուրը գրում է, որ Սանչեսի տեղափոխությամբ, հնարավոր է՝ Իբրահիմովիչի խաղային ժամանակը նվազի:

ESPN–ի փոխանցմամբ, շվեդ հարձակվողը այժմ ինտենսիվ բանակցությունների մեջ է ամերիկյան ակումբի հետ: Ակումբում վստահ են, որ կարող են ՄՅՈւ-ից գնել 36-ամյա ֆուտբոլիստին:

Ապրիլին ստացած ծնկի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը վերջին մրցաշարում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ խաղադաշտում 187 րոպե անցկացնելով: Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել 2017 թվականի օգոստոսին: