30 հունվարի 2018 - 12:21 AMT
BBC 3-ը փաստագրական հաղորդում է պատրաստել Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի մասին

Բրիտանական BBC 3 ռադիոկայանը փաստագրական հաղորդում է պատրաստել ավստրիացի հայտի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին:

Հաղորդման հեղինակ, հույն լրագրող Մարիա Մարգարոնիսը պատմում է, որ վեպը ժամանակակից պատմության ամենաողբերգական դեպքերից մեկի մասին է, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց ամբողջովին ոչնչացնել հայկական ծագում ունեցող սեփական քաղաքացիներին:

Հեղինակը նշում է, որ գիրքը ոչ միայն հերոսապատում է հայ ժողովրդի դիմադրության և գոյատևման մասին, այլ նաև նախազգուշացում է ամբողջ աշխարհին:

Վեպը, 1938 թվականին, երբ Ավստրիան միացավ Նացիստական Գերմանիային, հայտնվել է արգելվածների շարքում և այրվել է, սակայն, միևնույն ժամանակ այն թարգմանվել է աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով:

Մարգարոնիսը նկատում է, որ վեպի հոլիվուդյան էկրանավորմանը մշտապես խոչընդոտել են Թուրքիայի իշխանությունները: