30 հունվարի 2018 - 18:33 AMT
«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը:

Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին: Բացի Հայաստանից այդ օրը ելույթ կունենան Բելառուսը, Բուլղարիան, Լիտվան, Ալբանիան, Չեխիան, Բելգիան, Իսլանդիան, Ադրբեջանը, Իսրայելը, Էստոնիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Իռլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Հունաստանը և Մակեդոնիան:

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։

«Եվրատեսիլ 2018»-ն այս տարի կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։