1 փետրվարի 2018 - 10:52 AMT
Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն փետրվարի 1-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն ինտեգրացիոն միավորման զարգացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են տրանսպորտային շուկայում մրցակցության և ագրոարդյունաբերական համալիրում գործակցության հարցեր: Նախատեսվում է քննարկել նաև մակրոտնտեսական իրավիճակն անդամ երկրներում և փոխադարձ առևտրի վիճակը: