Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը և «Արսենալում» նրան միացած «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկին թիմակիցներ են: Դորտմունդի «Բորուսիայում» նրանք 3 խաղաշրջան են միասին անցկացրել:
Գաբոնացի ֆուտբոլիստը «Բորուսիայում» խաղացել է 2013 թվականի հուլիսից: Նույն թվականին ակումբ է տեղափոխվել նաև վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալը» Օբամեյանգի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել:
Վերջին համատեղ 2015/16 խաղաշրջանում Մխիթարյանն ու Օբամեյանգը միասին 106 միավոր են հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով, որը գերազանց արդյունք է, գրում է sports.ru-ն:
2015/16 խաղաշրջանում Մխիթարյանը դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Օբամեյանգը՝ 39 գոլի և 12 փոխանցման:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», ընդգրկվել է հունվարի լավագույն ֆուտբոլային տրանսֆերներիխորհրդանշական հավաքականում: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: