Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ու լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայում հանդես է գալու ոչ թե 7, այլ 77 համարի մարզաշապիկով։
Ինչպես հայտնում է Goal-ը, Մխիթարյանը չի կարողանա հագնել ԱՊԼ համար նախատեսված համարով մարզաշապիկը, քանի որ 7 համարի տակ Եվրոպայի լիգայում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը։
Վերջինս տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանի փոխարեն, սակայն Եվրոպայի լիգայում «Արսենալի» կազմում 1 հանդիպում է անցկացրել։
Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել ՄՅՈՒ-ից 2018-ի հունվարին։ Մանկունիանցիների կազմում նա անցկացրել է մոտ մեկուկես տարի։