3 փետրվարի 2018 - 14:49 AMT
Instagram-ը թույլ կտա պլանավորել հրապարակման ժամը

Instagram-ը «խմբագրական օրացույց» է գործարկել, որը թույլ կտա օգտատերերին սոցիալական ցանցում նախապես տեղադրված հրապարակումները հետևորդների համար տեսանելի դարձնել ապագայում իրենց պլանավորած ժամին: Այս մասին գրում է սոցցանցի Business Blog-ը:

Գործիքն առայժմ աշխատում է միայն լուսանկարների համար. տեսանյութերի հրապարակումը հնարավոր չէ պլանավորել:

Ամերիկյան Тhe Verge կայքը գրում է, որ հնարավոր է՝ գործիքը վճարովի լինի օգտատերերի համար: Բանն այն է, որ գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ են սոցցանցում հաշիվների կառավարման համար նախատեսված այնպիսի գործիքներ, որոնցից օգտվելու համար հարկավոր է վճարել HootSuite, Sprout Social կամ այլ նմանատիպ ծառայությունների, որոնք սոցցանցի ղեկավարության մարքեթինգային գործընկերներն են:

Դեռևս սահմանափակ բիզնես-հաշիվներ կարող են օգտվել գործիքից, իսկ սովորական օգտատերերին, ինչպես հայտնում են ընկերությունից, այն հասանելի կլինի 2019-ի սկզբում: