2017 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը կրկին գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը մեկ տարում վճարել է 39,717 մլրդ դրամի հարկ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ խոշոր հարկատուների ցուցակում երկրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է:
Այն պետական բյուջե է վճարել է 34,751 մլրդ դրամի հարկ:
Նախորդ տարի, ընդհանուր առմամբ, խոշոր հարակտուները պետբյուջե են վճարել 807,4 մլրդ դրամ, ինչը 12,7%-ով ավելի է 2016-ի 716,4 մլրդ դրամից:
Ներկայացնում ենք խոշոր հարկատուների առաջին տասնյակը
1. «Գազպրոմ Արմենիա»՝ 39,717 մլրդ դրամ
2. «Գրանդ Տոբակո»՝ 34,751 մլրդ դրամ
3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 22,036 մլրդ դրամ
4. «Ալեքս Հոլդինգ»` 21,470 մլրդ դրամ
5. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 18,670 մլրդ դրամ
6. «Գեոպրոմայնինգ գոլդ»` 13,457 մլրդ դրամ
7. «Սիփիէս օիլ քորփորեյշն»` 12,597 մլրդ դրամ
8. «Ֆլեշ»` 12,459 մլրդ դրամ
9. «Ջեյ Թի Ար Արմենիա»` 11,995 մլրդ դրամ
10. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»` 11,644 մլրդ դրամ
2016 թվականի տվյալներով, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դարձյալ զբաղեցնում էր առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: