3 փետրվարի 2018 - 23:22 AMT
«Արսենալ»-«Էվերթոն»՝ 5-1. Մխիթարյանը՝ 3 գոլային փոխանցման հեղինակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպումում «Արսենալը» տնային խաղում ջախջախել է «Էվերթոնին»։

Արդեն առաջին խաղակեսում տանտերերը 4 գնդակ են ուղարկել հյուրերի դարպասը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը 2 գոլային փոխանցում է կատարել, աջակցելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։

Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5-1 դարձնելով։

Մխիթարյանն, այսպիսով, 8-ի հասցրեց ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը։ Եվս 5-ը նա կատարել էր ՄՅՈւ կազմում, մինչև «Արսենալ» տեղափոխվելը։