5 փետրվարի 2018 - 17:07 AMT
Կարատեիստ Գեղամ Նիկողոսյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի տարիքային հավաքականները Սոչիում մասնակցել են Մ 21 տարեկանների և պատանիների Եվրոպայի առաջնությանը:

Պատանիների 52 կգ քաշային կարգում Գեղամ Նիկողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: ՀՀ-ն ներկայացնող մյուս մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել:

2016 թվականին կարատեն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում: Հայ պատանի կարատեիստները պայքարելու են 2018 թ. Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի, իսկ մեծահասակները՝ Տոկիո-2020-ի ուղեգրերի համար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: