Հայաստանը տնտեսական ազատությամբ 44-րդ հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի 180 երկրի շարքում: Ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս 2018» զեկույցի համաձայն՝ երկիրը 2017 թվականի վարկանիշի համեմատ նահանջել է 11 սանդղակով:
Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկրների խմբում: Նույն խմբում են նաև Թուրքիան՝ 58-րդ տեղ, և Ադրբեջանը` 67-րդ: Վրաստանը հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների խմբում է՝ 16-րդ հորիզոնականով: Իրանը 156-րդն է վարկանիշում:
Վարկանիշը գլխավորում է Հոնկոնգը, որին հաջորդում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ռուսաստանը գտնվում է 107-րդ հորիզոնականում:
Հայաստանը 70,3 ցուցանիշով 33-րդ տեղն էր զբաղեցրել «Տնտեսական ազատություն 2017» վարկանիշում աշխարհի 180 երկրի շարքում՝ ընդգրկվելով հիմնականում ազատ տնտեսություն ունեցող պետությունների խմբում: