7 փետրվարի 2018 - 14:04 AMT
Marca. Լևանդովսկին ամռանը կտեղափոխվի «Ռեալ»

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին երազում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

2017-ի հոկտեմբերին ակումբներն արդեն բանակցել են 29-ամյա լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Այժմ Լևանդովսկին էլ ավելի է տրամադրված փոխել շրջապատը և մտադիր չէ մնալ «Բավարիայում», գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Մյունխենի ակումբն իր հերթին չի պահի Լևանդովսկուն, եթե վերջինս չցանկանա մնալ ակումբում:

Ավելի վաղ Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել էր, որ «Բավարիայի» հաջողությունն իր համար «Ոսկե գնդակից» կարևոր է:

2017/18 Բունդեսլիգայում Լևանդովսկին 18 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Բավարիայի» հետ պայմանագրում, որն ուժի մեջ է մինչև 2021թ., չկա հրաժարագնի ֆիքսված գումար: