8 փետրվարի 2018 - 12:24 AMT
Փհենչհանում սկսվել են առաջին օլիմպիական մրցումները

Փետրվարի 8-ի առավոտյան Փհենչհանում սկսվել են ձմեռային Օլիմպիադայի առաջին մրցումները: Քյորլինգի կենտրոնում ռուսաստանցի մարզիկները դաբլ-միքստում 3:9 հաշվով զիջել են ԱՄՆ ներկայացուցիչներին:

Խառը զույգերի օլիմպիական մրցաշարին մասնակցում է 8 թիմ: ՌԴ և ԱՄՆ մարզիկներից բացի, մասնակցում են նաև Կանադան, Հարավային Կորեան, Ֆինլանդիան, Չինաստանը, Շվեյցարիան և Նորվեգիան: Դաբլ-միքսթը, որի թիմում և տղամարդ կա, և կին, առաջին անգամ է ընդգրկվել Օլիմպիադայի ծրագրում, գրում է Deutsche Welle-ում:

Փետրվարի 8-ին են մեկնարկում նաև դահուկացատկի մրցումները:

Օլիմպիադայի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին:

Խաղերը կտևեն մինչև փետրվարի 25-ը, Փհենչհանում ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 102 հավաքածու: