18 սեպտեմբերի 2002 - 23:06 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ՉՈՒՆԻ ՆԱՎԹՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ»
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը «չունի նավթով անհրաժեշտ ապահովվածություն եւ տնտեսապես շահութաբեր չէ»: Վրաստանի տարածքով Թուրքիա ադրբեջանական նավթի փոխադրման նախագծի իրագործմանը նման գնահատական է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը` հանդես գալով Նյու-Յորքի Եվրասիական խմբի համաժողովում, հաղորդում է Կասպից նորությունների գործակալությունը: «Մենք պատրաստ ենք համագործակցության, սակայն եթե փորձեր լինեն դուրս մղել Ռուսաստանը այն տարածաշրջաններից, որտեղ մենք պատմական շահեր ունենք, մենք դա թույլ չենք տա»,-ասել է նախարարը: Նրա խոսքերով, դրական համագործակցության փորձ կարող է դառնալ ռուս-ամերիկյան փոխգործակցությունը Ղազախստանից Նովոռոսիյսկ նավթամուղի նախագծի իրականացման գործում: