7 մարտի 2008 - 17:56 AMT
Ընդդիմությունը մտադիր չէր ընտրությունների արդյունքները իրավական ճանապարհով բողոքարկել
«Ընդդիմությունն ի սկզբանե սխալ ուղի էր վերցրել: Ընտրությունների հարցով ցանկացած հայտարարություն պետք է դիտարկվեր սկզբում Վարչական դատարանում եւ միայն հետո Սահմանադրական դատարանում (ՍԴ),- Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով, որեւէ Վարչական դատարան չի ներկայացվել որեւէ հայտ ընտրական գործընթացի վերաբերյալ: «Դա հաստատում է այն, որ ընդդիմությունը մտադիր չէր ընտրությունների արդյունքները իրավական ճանապարհով բողոքարկել: Եթե մարդիկ կանգնում էին փողոցում եւ զինվում, ապա նրանք չէին մտածում իրավական ճանապարհի մասին, այլ մտածում էին բռնի գործողությունների մասին»,- ընդգծել է Սողոմոնյանը: