9 փետրվարի 2018 - 13:40 AMT
Մխիթարյանը՝ FIFA-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 18 ֆուտբոլային սիմուլյատորի շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

Մխիթարյանի հետ միասին խորհրդանշական հավաքականի կազմում են ընդգրկվել նաև անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամմեդ Սալահը, ֆրանսիական «Թուլուզ» ակումբի դարպասապահ Ալբան Լյաֆոնը, պորտուգալական «Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսն ու այլոք:

Մխիթարյանը հայտնվել է խորհրդանշական հավաքականում Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» կազմում «Էվերթոնի» հետ հանդիպմանն իր առաջնախաղի շնորհիվ:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։

Ընթերցեք նաև. Փորձագետ. ՌԴ պրեմիեր լիգայի առնվազն 2 ակումբ երազում էր վարձակալել Մխիթարյանին