9 փետրվարի 2018 - 17:01 AMT
23-րդ Ձմեռային օլիմպիադան բացվել է

Փհենչհանի Օլիմպիական ստադիոնում կայացել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցել են ըստ կորեական այբուբենի հերթականության:

Հայաստանի դրոշն օլիմպիական շքերթի ժամանակ տարել է դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Շքերթին մասնակցել են նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը,և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Փհենչյան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:Օլիմպիադա կտևի մինչև փետրվարի 25-ը: