Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռը խոցել է Սիրիայի տարածքից գործարկված իրանական անօդաչու թռչող սարքը, որը հատել է Իսրայելի սահմանը:
Ի պատասխան Իսրայելի ՌՕՈւ-ն գրոհել է «իրանական թիրախները Սիրիայում», խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է: Ինքնաթիռների ուղղությամբ գործել է սիրիական ՀՕՊ համակարգը: Արդյունքում Իսրայելի որոշ հյուսիսային շրջաններում միացել էին օդաին տագնապի ազդանշանները՝ սկզբից Բեյթ Շեան քաղաքում, հետո Հոլանի բարձունքների շրջանում: Ոչ ոք չի տուժել, գրում է ՌԲԿ-ն Haaretz-ի վրա հղումով:
Գրոհի արդյունքում Իսրայելը մեկ F-16 կործանիչ է կորցրել, օդաչուներին հաջողվել է փրկվել: Ինքնաթիռը խոցել է սիրիական կողմը: Տեղաբնակները բազում պայթյունների ձայներ են լսել և հայնտել են «ինտենսիվ օդային գրոհի մասին Իսրայելի, Սիրիայի և Հորդանանի սահմանին»:
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պատասխանել Իսրայելի օդային տարածքը խախտելու փորձերին և գործելու է երկրի ինքնիշխանության ցանկացած խախտում կասեցնելու համար»,- ասել է բանակի ներկայացուցիչը:
Ավելի ուշ սիրիական պետական SANA գործակալությունը հաստատել է, որ երկրի ՀՕՊ համակարգը դիմակայել է Իսրայելի գրոհին երկրի կենտրոնում գտնվող ռազմակայանի ուղղությամբ: Ըստ գործակալության, սիրիացիները ևս մեկ ինքնաթիռ են խոցել: