12 փետրվարի 2018 - 15:55 AMT
ՊՆ-ն հերքում է դիվերսիայի փորձի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածած հաղորդագրությունը հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկելու մասին՝ գրառում անելով ֆեյսբուքյան էջում:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու և դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկվել:

«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ ով կգնային դիվերսիայի։ Ի՞սկ մեքենան ինչու է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան բա դիվերսանտներն ու՞ր են»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանական ԱՊԱ-ն հրապարակել է խոցված ՈւԱԶ-ի տեսանյութ, որում ակնհայտ երևում է, որ ՈւԱԶ-ը ոչ թե ՀՀ ՊՆ սև համարանիշով է, այլ ունի սպիտակ համարանիշ: