Ադրբեջանը չի մասնակցի ապրիլի 15-19-ը Երևանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը, որին ակնկալվում է մինչև 23 տարեկան ավելի քան 500 մասնակից 30 երկրից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի սուսերամարտի ֆեդերացիան, հայտնում է Haqqin.az-ը:
«Մրցաշարը չի մտնում ֆեդերացիայի օրացուցային պլանի մեջ»,-ասվում է ադրբեջանական ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները 3 անգամ մասնակցել են Հայաստանում կայացած միջազգային մրցումներին՝ 2009-ի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությանը 2012-ին, ինչպես նաև հրաձգության Եվրոպայի առաջնությանը 2014-ին: