14 փետրվարի 2018 - 11:48 AMT
Մխիթարյանի մարզաշապիկն ամենավաճառվողներից է Մեծ Բրիտանիայում

Հայաստանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ամենավաճառվողներից է Մեծ Բրիտանիայում: Բրիտանական Dailymail-ը հրապարակել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների ամենավաճառվող մարզաշապիկների ցանկը:

Մխիթարյանը 19-րդն է քսանյակում՝ Մարկուս Ռեշֆորդի («Մանչեսթեր Յունայթեդ») և Քրիստիան Էրիքսենի («Տոտենհեմ») միջև:

Պարբերականի ցանկի առաջին եռյակում են Ալեքսիս Սանչեսի («Մանչեսթեր Յունայթեդ»), Փոլ Պոգբայի («Մանչեսթեր Յունայթեդ») և Հարրի Քեյնի («Տոտենհեմ») մարզաշապիկները:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 է ստանում: