14 փետրվարի 2018 - 13:07 AMT
Պիզելլին գոլ է խփել «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին աչքի է ընկել ղազախական «Ակտոբեի» կազմում առաջին իսկ խաղում:

«Ակտոբեն» ուսումնամարզական հավաքի շրջանակում 3:2 հաշվով հաղթել է վրացական «Շուկուրա» ակումբին ընկերական խաղում: Գոլերից մեկի հեղինակ է դարձել Մարկոս Պիզելլին, հայտնում է sports.kz-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պիզելլին կրկին վերադառնում է ղազախական «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»:

33-ամյա Մարկոս Պիզելլին 61 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: