Բրիտանական BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում շախմատային ավանդույթներին: Պարբերականը գրում է, որ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 2011-ից ի վեր հանրակրթական դպրոցներում ներդրել է շախմատ առարկան:
Հոդվածի հեղինակ Էմմա Լևինն այցելել է հայ փոքրիկ շախմատիստ Միքայելին:
«Ես թակարդում էի, շրջապատված էի բոլոր կողﬔրից և ոչ մի ելք չկար: Թագավորի գրավուﬓ անխուսափելի էր: Ու հանկարծ` «Շախ և մատ», հաղթականորեն հայտարարեց Միքայելը: Եվ ինձ հաղթողը 11-ամյա տղա էր»,- պատմում է իր տպավորությունները հոդվածագիրը, և հավելում, որ Միքայելը ﬕ քանի օր առաջ էր դարձել դպրոցների շախմատի օլիմպիադայի հաղթող:
Շախմատի ասպարեզում նրա հերոսներից գրոյսմաստեր Լևոն Արոնյանն է:
«Միքայելը ցանկանում է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Նա դիտում է շախմատի ﬕջազգային առաջնությունները, որ կատարելագործի իր կարողությունները»,- հոդվածագրին պատմել է տղայի մայրը:
Էմմա Լևինը նկարագրում է դեպի Շախմատի տուն իր ճանապարհը: Նա ասում է, որ Երևանը հնագույն քաղաք է: «Այն 28 տարի մեծ է Հռոմից: Սակայն սա վկայող հուշարձանները քիչ են», -գրում է նա:
Օղակաձև այգում Էմմա Լևինը իջնում է «մարշրուտկայից» և ﬕանում է շախմատ խաղացող ﬔծահասակ տղամարդկանց: Իսկ հետո մտնում է Շախմատի տուն, որտեղ մոտ 200 երեխա խորասուզված շախմատ էր խաղում: Նա պատմում է, որ երեխաներին ներքևում սպասում էին նրանց ծնողները, տատիկներն ու մյուս հարազատները:
Լևինը նկատում է, որ Շախմատի տան մուտքի մոտ 1963-1969-ին աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին է:
«Հայաստանը ﬕշտ օգտվել է շախմատի հետ ունեցած կապերից, բայց Տիգրանի հաղթանակները հեղափոխական էին ﬔզ համար»,- Լևինին ասել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի նախագահ Սմբատ Լպուտյանը: