20 փետրվարի 2018 - 11:59 AMT
Անգլիայում եկեղեցիները գյուղերին Wi-Fi կբաժանեն

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու Անգլիկանյան եկեղեցին պայմանագիր են կնքել, համաձայն որի եկեղեցիների զանգակատները կօգտագործվեն ինտերնետ տարածելու համար։

CNBC հաղորդմամբ, պայմանավորվածությունը կօգնի զարկ տալ ինտերնետի տարածվածությանը փոքր համայնքներում։ Շուրջ 10 հազար եկեղեցի գյուղերում է գտնվում։

Պայմանագրերը կնքվելու են տեղական առաջնորդարանների ու մասնավոր օպերատորների միջև, եկեղեցիների կտուրներին ու զանգակատներին wifi ու լայնաշերտ ինտերնետի ցրիչ սարքեր են տեղադրելու։

Ծրագրին արդեն միացել է մոտ 120 եկեղեցի։