2018 թվականի ապրիլի վերջից Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան: Ռուսաստանյան Vpravda կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Դեպի Երևան ուղից թռիչքները կիրականացվեն ամեն երեքշաբթի՝ Վոլգոգրադի ժամանակով 21:45-ին: Թռիչքի տևողություն է երկու ժամ է:
Ավելի վաղ հայտնել էինք, «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը: Այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կիրականացվի նաև Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ չվերթը: Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ: Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: