23 փետրվարի 2018 - 19:01 AMT
Apple-ը ջրակայուն անլար ականջակալներ է մշակում

Apple ընկերությունն աշխատում է AirPods անլար ականջակալների երկրորդ սերնդի նախագծման վրա: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Նոր մոդելը ջրակայուն է լինելու: Այս հատկությունը կպաշտպանի ականջակալներն անձրևի կաթիլներից: Նշվում է, սակայն, որ ականջակալներ չի կարելի ամբողջությամբ ընկղմել ջրի մեջ:

Նոր սերնդի ակաջակալները օգտատերերին հնարավորություն են տալու նաև կապվել Siri ձայնային օգնականի հետ՝ առանց ականջակալին դիպչելու: Պետք է պարզապես արտաբերել Hey Siri արտահայտությունը։

АirPods-ը կարող է աշխատել նաև այլ սարքերի հետ Bluetooth-ի միջոցով: Ականջակալի մշակմամբ զբաղվում է ընկերության HomePod խելացի սարքը մշակող բաժինը: