26 փետրվարի 2018 - 10:52 AMT
Արամ կաթողիկոսը ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի 4-րդ նախագահի իշխող ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կայքի փոխանցմամբ, Արամ Ա-ն ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Նա շեշտել է, որ վերջինս՝ Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լավ ծանոթ լինելով, ակադեմիական ու տնտեսական ոլորտներում հարուստ փորձառությամբ ու միջազգային կապերով կարող է որպես նախագահ օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար։

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Վերջինս ևս հույս էր հայտնել, որ Սարգսյանը կհամաձայնվի առաջարդվել նախագահի պաշտոնում։

ՀՀ 4-րդ նախագահին կընտրի ԱԺ-ն մարտի 2-ին։