26 փետրվարի 2018 - 15:04 AMT
Nokia 8 Sirocco նոր սմարթֆոնը ներկայացվել է

Sirocco անվանումը հիշեցնում է բավականին հայտնի Nokia 8800 Sirocco հեռախոսի անվանումը, որը թողարկվել է 2006-ին: Գաջեթում օգտագործված է սապֆիրային ապակի, պողպատե պանելներ, հեռախոսի հետ տրվում էր նաև կաշվե պատյան: Այն պահի դրությամբ դա Nokia-ի ամենաթանկ մոդելն էր:

Nokia 8 Sirocco-ի կորպուսը պատրաստված է պողպատից և Corning Gorilla Glass 5 ապակուց: Այն ունի կոր, 5,5 դյույմանոց pOLED դիսփլեյ 2K թողունակությամբ, մատնահետքերի սկաներով, հիմնական 12+13 Մպ կրկնակի տեսախցիկով՝ ZEISS օպտիկայով և 2-պատիկ օպտիկական զումով, ինչպես նաև 5 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ: Pro Camera ռեժիմը թույլ է տալիս ձեռքի կարգավորումներ կիրառել յուրաքանչյուր լուսանկարի համար, գրում է Ferra.ru-ն:

Ապարատային հիմքը Qualcomm Snapdragon 835 պրոցեսորն է, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ: Մարտկոցի ծավալը 3260 մԱժ է, անլար լիցքավորման հնարավորությամբ՝ Qi չափանիշով: Համադրելի է LTE, Wi-Fi (a/b/g/n/ac), Bluetooth 5.0-ի, NFC, GPC+Գլոնասի հետ:

Նախատեսված է պաշտպանություն ջրից և փոշուց IP67 մակարդակով: Սմարթֆոնն աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: Չափսերն են՝ 140,93 x 72,97 x 7,5 մմ:

Nokia 8 Sirocco սմարթֆոնը վաճառքի կհանվի ապրիլին, մոտավոր մանրածախ գինը կկազմի 749 եվրո: