26 փետրվարի 2018 - 17:58 AMT
Ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան: Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Նազիկն այլևս չի մարզվում: Այդ մասին հայտարարությամբ էլ է հանդես եկել: Ադամսի ցուցակներից էլ ենք նրան հանել: Հայտնել է, որ զբաղված է իր ընտանիքով, խնդրել է իրեն չանհանգստացնել, այլևս չի մարզվելու և մրցումների չի մասնակցելու»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Նազիկ Ավդալյանը, 2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և դարձել Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։

Ավտովթարի ենթարկվելուց հետո, ծանրորդուհին տևական ժամանակ վերականգնվում էր: 2015-ին Ավդալյանը վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: 2016 թվականին Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն։