27 փետրվարի 2018 - 14:11 AMT
Երևանում կբացվի The Alexander միջազգային հյուրանոցը

Marriott International-ն ապրիլի 1-ին Երևանի կենտրոնում կբացի միջազգային հյուրանոց The Alexander-ը: «Սթարվուդ» միջազգային հյուրանոցային ցանցի դրոշի ներքո բացվող հյուրանոցը կունենա 114սենյակ չծխողների համար:

Ցանցի պաշտոնական կայքը հայտնում է, որ The Alexander-ը կառաջարկի շքեղ սենյակներ: Այն կունենա նաև Gabriel’s բար, The Keys Cigar լաունջ, Atelier 1797 բար և խմորեղենի խանութ և այլն:

Հյուրանոցը Հայաստանում բացվում է Tsupani ընկերության հետ գործակցությամբ:

Հայաստանում գործում է երկու Marriott հյուրանոց՝ Երևանում և Ծաղկաձորում: