Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կնախապատրաստվի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը: Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Նրա խոսքով, հունահռոմեական ըմբշամարտում թեժ մրցակցություն է ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև, առաջնություն է մեկնելու Կարապետ Չալյանը:
«77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիևում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին, և նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը:
Ավելի վաղ, Կիևի մրցաշարի 77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Կարապետ Չալյանը 2:0 հաշվով հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: