28 փետրվարի 2018 - 15:29 AMT
Վրաստանում հասարակական վայրերում հայհոյելու համար կտուգանեն

Վրաստանում հասարակական վայրերում հայհոյելու համար կտուգանեն: Ըստ փոփոխությունների, մանր խուլիգանության համար տուգանքը նախկին 100 լարիի փոխարեն կկազմի 500-1000 լարի: Այդպիսի տուգանք է սահմանվում հայհոյելու, քաղաքացուն վիրավորական ձևակերպումներով դիմելու համար:

Եթե իրավապահները համարեն, որ կոնկրետ դեպքում այդպիսի պատիժը բավարար չէ, ապա իրավախախտին կարող են մինչև 15 օրվա ազատազրկման դատապարտել, գրում է tbilisi.media-ն:

Ուղղումների նախաձեռնողը երկրի ներքին գործերի նախարարությունն է:

Նման իրավախախտման դեպքում այն կատարած անձը 3 տարով կզրկվի զենք կրելու իրավունքից: