12 մարտի 2018 - 13:41 AMT
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու Հանրապետության 4-րդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը: Այդ մասին հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքին:

«Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում», - ասել է Վ.Սողոմոնյանը:

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ-ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: