14 մարտի 2018 - 11:40 AMT
203 մլն դրամ ՝ հիվանդանոցների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացմանը

Պետությունը կփոխհատուցի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություն տրամադրող կազմակերպությունների՝ էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները: Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում:

Նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 203,1 մլն դրամ:

50%-ով կսուբսիդավորվեն Երևան քաղաքի 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցները, 70%-ով 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցները:

Սսահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին պետությունը կտրամադրի 100% փոխհատուցում: